News.am-ը գրում է.
Ֆրանսիան CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման պայմանագրի շրջանակում Հայաստանին 36 հաուբից կմատակարարի, X-ի իր միկրոբլոգում հայտնել է Le Figaro-ի փոխխմբագիր Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
Ըստ Բյուսոնի՝ CAESAR ինքնագնաց հաուբիցները Հայաստան կտեղափոխվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում։
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR-ների մատակարարման վերաբերյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել