Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական Caesar-ը հրետանային միջոց է, որը նախատեսված է մինչև 40 կմ գերճշգրիտ խոցելիություն ապահովելու և 50 կմ հեռավորությամբ՝ արդեն խելացի հրթիռներով, խոցելիություն ապահովելու համար։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այն 90-ականներին ստեղծված զենք է, բայց անընդհատ թարմացվում, վերաթարմացվում է, և հատկապես 2020 թվականից հետո զենքն իր «բումն» է ապրում։ Իր տեսակով այն, կարելի է ասել, ՆԱՏՕ-ական մնացած բոլոր նմանատիպ զենքերից է և առաջատար դիրքում է գտնվում։

Փորձագետի խոսքով՝ այս զենքն անցել է նաև պատերազմի բովով։

«Ասել է թե՝ քննությունը լավ հանձնած զենք է․ կռվել է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից իսլամական պետության զինյալների դեմ, Աֆղանստանում է կռվել, անցել է այդ բովով, իսկ արդեն 2022 թվականից՝ նաև Ուկրաինայում։ Ֆրանսիան այս զինատեսակը ցանկանում է ավելի կատարելագործել և մինչև 2030-ը կլինի նորը, որը լինելու է ավելի թվայնացված, ավելի արհեստական բանականությամբ կիրառման զենք, և այն ավելի արդյունավետ է, քան, օրինակ, 2020 թվականին արտադրվածը։ Բայց այնպես չէ, որ 2020 թվականինը հնացած է»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել