Նկատառմանը, որ եթե նույնիսկ ինքը դառնար Արցախի ղեկավար, մեկ է՝ այն գտնվելու էր Ադրբեջանի ենթակայան տակ, Սյամոն արձագանքել է՝ հեքիաթներ պատմելով. իբր ինքը նախ իրավիճակը կկայունացներ այնպես, որ արցախցիները ստիպված չէին լինի լքել Արցախը, ապա՝ հետագայում հանրաքվեով կորոշվեր Արցախի կարգավիճակի հարցը, և ոչինչ չէր լինի առանց ժողովրդի ազատ կամարտահայտման:

Սյամոն անիմաստ գլուխ է գովացել. նախ՝ Ադրբեջանի նպատակը միշտ եղել ու մնացել էր հայաթափված Արցախ ստանալը, բայց այնպես, որ կարողանա մարսել, ինչն էլ Նիկոլի ջանքերով տեղի ունեցավ, ապա՝ անկախ նրանից, թե Սյամոն էր լինելու Արցախի սատրապը,թե՝ ցանկացած այլ մեկը,Ադրբեջանը երբեք Արցախում հանրաքվե թույլ չէր տալու, քանի որ դա ինքնաբերաբար նշանակելու էր Արցախի կորուստ, եթե, իհարկե, նախքան այդ հիպոթետիկ հանրաքվեն Ադրբեջանը ասենք մի 1մլն ադրբեջանցի չբերեր ու չվերաբնակեցներ Արցախում այնպես, որ այդ հանրաքվեի արդյունքը ավտոմատ կերպով բավարարեր Բաքվի պահանջմունքները: Հետևաբար՝ Սյամոն, սևացնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինքն իրենից փորձել է Սասունցի Դավթի կերպար կերտել՝ չհասկանալով, որ ինքն իրեն ընդամենը դնում է ծիծաղելի իրավիճակի մեջ՝ է՛լ ավելի անհույս դարձնելով սեփական հանրային ռեյտինգի վիճակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել