Hetq.am-ը գրում է․
«Շուրջ 3 տարի տևած դատական պրոցեսի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջը նոր պահանջ է ներկայացրել։ ՊՈԱԿ-ը անտառների վարձակալության դատական գործի շրջանակներում հայցի առարկայի և հիմքի փոփոխության միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Լաուրա Եփրեմյանից հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել ընդհանուր 928 770 դրամ՝ որպես պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնաս:
Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ը միայն մեկ պահանջով էր դիմել դատարան՝ վաղաժամկետ լուծել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացի Լաուրա Եփրեմյանի միջև 2010թ․ ապրիլի 8-ին կնքած անտառային հողերի վարձակալության պայմանագիրը:
Այդ պայմանագրով Լաուրա Եփրեմյանին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման էր հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածք՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: