24news.am-ը գրում է.
Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Մեկ պացիենտ լավացումով դուրս է գրվել, երեք հոգու առողջական վիճակը միջին ծանրության է, շարունակում են բուժօգնություն ստանալ։ Մոտ մեկ շաբաթ առաջ մեկ պացիենտ մահացել է»,- պարզաբանեց Ծատրյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/news/349189
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել