Վերջերս հաճախակի զանգահարում են բնակարաններ և առաջարկում տարբեր ամսագրեր, նախօրոք անգիր արած սրտաճմլիկ պատմություններ պատմելով ինչ-որ հիվանդ երեխաների հիվանդության մասին և նշելով, որ գնված ամսագրերի գումարից
ինչ որ մաս կամ էլ անգամ ամբողջը փոխանցվելու է այդ երեխաների բուժման կամ դեղորայքի ձեռք բերման համար:
Ամեն անգամ, երբ պահանջել եմ հեռախոսահամար կամ այլ տեղեկություն ներկայացնել իրենց կազմակերպության, արված գործերի մասին, ոչ մի ստույգ բան չեն պատասխանել և լավագույն դեպքում համար ուզել, որ հետո իրենց տնօրենն ինձ զանգահարի:
Նույնը նաև այն դեպքում, երբ խնդրել եմ տրամադրել տվյալներ հիվանդ երեխայի մասին նրան ավելի մեծ գումարով օգնելու համար:
Եթե Ձեզ նույնպես զանգահարեն և նույնն առաջարկեն, խնդրում եմ փորձել ցանկացած տեղեկություն ստանալ վաճառող ընկերությունների և հիվանդ երեխաների մասին:
Շատ լուրջ կասկածներ կան, որ դրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը ուղղակի բարեգործության և հիվանդ երեխաների բուժման անվան տակ "բիզնես են ծավալում":
ՀՀ Ոստիկանությունը հուսով եմ անհրաժեշտ ուշադրություն կդարձնի նման գործունեությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել