Դեռ 2 ամիս առաջ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է արել աղբահանության ՀՈԱԿ-ում եւ հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել է Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, եւ դրանից հետո Մանուկյանն ազատվել է «Երեւանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։ Մեր աղբյուրի պատմելով՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, ընտրություններին «վիզ է դրել» նրա համար, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել, եւ, առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, եւ Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել