News.am-ը գրում է.

Մենք 2021-ին ընտրությունների գնացինք ծնկի եկած որպես թիմ, ժողովուրդը մեր թիկունքից մոտեցավ, մեզ բարձրացրեց, ասաց՝ գնացեք առաջ, դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք բոլորս անհանգստությամբ էին լցված, թե երբ է թուրքական հրոսակախումբը ռուս զինվորականների աչալուրջ հսկողության տակ եւ Մեղրիի միջանցքը վերցնի: Մենք դրանից խուսանավել ենք, եւ դա աշխատանքի արդյունք է: Հիմա մենք ունենք օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից, դա առանձին խնդիր է, որ մենք ամենօրյա ռեժիմով պայքարում ենք այդ հարցը լուծելու համար: Դա մեկ օրվա լուծելու հարց չի, ոչ այս իշխանությունը կլուծի այդ հարցը, ոչ էլ նույնիսկ հաջորդ իշխանությունը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել