Azatutyun.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքեց. - «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»:

«Գիտեք, որ էս պահին մենք կանոնակարգի նախագծի վրա ենք աշխատում, և ըստ նախնական պյմանավորվածության, նաև ապրիլի 19-ի արձանագրության մեջ դա ֆիքսված է, որ կանոնակարգի հաստատումից հետո հանձնաժողովները կորոշեն՝ որն է», - նշեց Փաշինյանը:

«Ես ուրիշ բանի վրա եմ ձեր ուշադրությունը ուզում հրավիրել, որ, տեսեք, ես երեկվանից Սյունիքի մարզում եմ և տասնյակ հանդիպումներ եմ ունեցել՝ և՛ սահմանամերձ, և՛ ոչ սահմանամերձ բնակավայրերում, ակնհայտ է, որ խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի օրակարգը և խաղաղության օրակարգը մեր ժողովրդի կողմից ընկալված է:

Սա շատ կարևոր, ինձ համար շատ կարևոր, այ սա, հատկապես էս արձանագրման համար, և ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հաղորդակցել մեր ժողովրդին, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում, ինչը շատ կարևոր է», - ընդգծեց վարչապետը:

Այդ կոնտեքստում, ըստ Փաշինյանի, «սահմանազատման հարցերը, մյուս հարցերը, իրանք դառնում են աշխատանքային հարցեր, որ, իհարկե, Կառավարությունը պիտի շարունակի լայնորեն իրազեկել ժողովրդին, թե ինչ է տեղի ունենում, ինչի է տեղի ունենում, որն է դրա նպատակը, որոնք են բարդությունները, որոնք են ռիսկերը, որոնք են ռիսկերը կառավարելու մեր գործիքակազմը և մեթոդները, և էդ տրամաբանությամբ պետք է շարունակենք առաջ շարժվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել