Փաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ նպատակ ունի նոր ներհայաստանյան թշնամություն հրահրել:
Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա, որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվելուց հետո էլ, ներհասարական ատելությունն ու բևեռացումը փաշինյանական իշխանության լոկոմոտիվն է:
Կարծում եմ, որ այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի (նույնիսկ քպ վերնախավը), որ ջրի վրա մնալու և իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին:
Սա ատում է բոլորին, մարդու տեսակն առհասարակ ու իր գործողությունների ողջ բովանդակությունը այդ տրամաբանության մեջ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid035LfXc4nKPRj385pCPipUf6TzUAps7t3qjD7jUM347CNBTTGCf9jzta2vmdsqAnZ8l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել