168.am-ը գրում է․

ԱԺ-ի մոտ հունիսի 12-ին բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է. այս մասին նառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դեռևս տուժածներին չի այցելել, բայց պատրաստվում է։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները՝ հաշվի առնելով տուժածների, այդ թվում՝ վնասվածքներ ստացած լրագրողների թիվը, Ավանեսյանը նշեց՝ ոստիկանությունը համաչափ է գործել։

«Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է իրավաչափ, համաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։ Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- ասաց Ավանեսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել