Սյամոն հայտարարել է, որ «Իսկանդերը» իրականում 10% չէ, որ կրակել է. այն գեներալը, որը գործի է դրել «Իսկանդերը», չի կարողացել ճիշտ հրթիռով հարվածել: Արդյունքում կրակվել է հետևակի դեմ  նախատեսված հրթիռը: «Եթե ամպի տակից դուք տեսել եք մի փոքր պայթյուն, դա չի նշանակում, որ հրթիռն աշխատել է 10%, դա ասումա, որ դու անգրագետ ես և չես հասկանում, թե ինչի մասին ես խոսում»,-ասել է Սյամոն:

10%-ի մասին խոսույթը 44-օրյայից հետո ասպարեզ էր իջեցրել Նիկոլը՝ տրտնջալով, թե իբր ռուսները Հայաստանին «քցել»  են: Նույնիսկ այդ օրերին տարածվեց տեղեկություն այն մասին, որ Արևմուտքն է Նիկոլին ստիպել վարկաբեկել ռուսական զենքը՝ հընթացս հակառուսական տրամադրություններ առաջացնելու հայ հանրության շրջանում: Ընդ որում՝ այդ 10%-ի պատմությունը ՔՊ-ականները դարձրել էին մատին փաթաթան՝ փորձելով Արցախի վաճառքը քողարկել «Իսկանդերի» կիսատ-պռատ լինելու մասին լոլոների տակ՝ միաժամանակ լտիաբար մեղադրանքներ հնչեցնելով նաև նախկին իշխանությունների հասցեին:

Սյամոն այս առումով հետաքրքիր տեղեկություն է, փաստորեն, հաղորդել՝ պատռելով ՔՊ-ական պրոպագանդայի կեղտոտ դիմակը: Ավելին՝ նա Նիկոլին փաստացի տխմար է հռչակել՝ տեղեկատվական վակուումը սեփական ինֆորմացիայով լցնելով ու դրանով այդ անհերքելի փաստն իր կողմից հաստատելով:

Գլխավոր հարցը թերևս այն է, թե ինչո՞ւ է Սյամոն դա արել: Նա ցանկացել է Նիկոլի տգիտության ֆոնին «ումնի՞կ» երևալ, թե՞ Սյամոն իր խաղն է տանում՝ ժամանակ առ ժամանակ «կծելով» Նիկոլին: 

Երկու տարբերակն էլ գոյության իրավունք ունի. մի կողմից՝ Սյամոն պատերազմից ի վեր գործազուրկ է մնացել՝կախված մնալով Աննայի դոշից, մյուս կողմից՝ նա շատ է  սիրում գլուխ գովել. նարցիսիզմը նրան միշտ էլ բնորոշ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել