Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 3-րդ անգամն է ապատեղեկատվություն տարածում՝ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել