Սյամոն հայտարարել է, թե ներկայումս ծավալվող Սրբազան շարժման գաղափարներն ի սկզբանե իրենն են եղել, և ինքը դրանց մասին բարձրաձայնել է վաղուց, իսկ ահա հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի միանում շարժմանը, որ այն ավելի հուժկու ու արդյունավետ դառնա, Սյամոն պատասպանել էր. «Ի՞նչ ա նշանակում միանալ: Ես տենց բաներին չեմ միանում ընդհանրապես: Եթե ձեզ թվում ա՝ ես պետք ա գնամ, հրապարակում կանգնեմ, գոռամ, գոչամ, չէ, ես ասում եմ՝ սա ա»:
Սյամոյին պալոզ չի՞, թե՞ խնդիրը լրիվ այլ է: Այսօր մի հարթակում են գտնվում բազմաթիվ գործիչներ ու քաղաքական ուժեր, որոնք այլ պայմաններում սովորաբար իրար «կոկորդ են կրծում», գաղափարական ախոյաններ հանդիսանում և այլն: Բայց ներկայումս կա մեկ համազգային խնդիր՝ Նիկոլին թոշակի ուղարկելը, ուստի բոլորը լծվել են այդ խնդրի լուծմանը: Այդ մարդիկ ցույց են տվել, որ իսկապես կեղծավոր շան որդիներ չեն, այլ պայքարում են հանուն Հայաստանի փրկության՝ հասկանալով, որ ժամանակը հատնում է, ու վաղն ուշ է լինելու՝ երկիրը փրկելու համար:
Ի՞նչ է անում Սյամոն: Սյամոն սեփական հետույքն է ապահովագրում՝ գործնականում, սակայն, գլխացավանք չստեղծելով Նիկոլի համար: Նա հայտարարում է, թե սատարում է շարժման գաղափարներին ու նույնիսկ շարժմանը, բայց փաստացի չի միանում դրան, ինչը թերևս բացատրելի է. խնդիրը ոչ միայն Սյամոյի կեղծավորությունն է, այլև այն վատ համբավը, որ նա ունի ողջ ժողովրդի՝ հատկապես արցախցիների շրջանում:
Մյուս կողմից՝ թերևս պետք է շնորհակալություն հայտնել Սյամոյին, որ չի միանում, քանի որ միացման դեպքում նա կարող է այնպես արատավորել շարժման համբավը, որ մի քանի օրում այն մարի-գնա:
Սյամոն առհասարակ լավ կանի՝ տեսախցիկների առաջ էլ չերևա. նա պրծած կերպար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել