Սյամոն որպես Ռուսաստանից ազատագրման գին Հայաստանի արևմտյան պարտատերերից պահանջել է զրոյացնել Հայաստանի ավելի քան 12մլրդ դոլար պարտքն ու թույլ տալ երկրին այդ պարտքի սպասարկմանն ամեն տարի ուղղորդվող 800 մլն դոլարով հոգալ սեփական սահմանների անվտանգության մասին ինքնուրույնաբար, առանց ռուս սահմանապահների` ապահովելով սեփական սահմանների անվտանգությունն ու վերահսկողությունը: Ընդ որում՝ որպես դրական օրինակ Սյամոն մատնանշել է Վրաստանը:
Սյամոյի առաջարկությունը ե՞լք է, առհասարակ Հայաստանի սահմաների լիարժեք պաշտպանության հարցը փողի՞ հարց է, թե՞ ավելի շատ աշխարհաքաղաքական: Ակնհայտ է, որ Վրաստանի օրինակով Սյամոն չի կարող համոզել, քանի որ վրացիները հայերիս նման չունեն թուրքի պես ոխերիմ թշնամի. թուրքերն ու վրացիները միմյաց տարածաշրջանում փոխլրացնող, նույն ծրագրի տակ մտած սուբյեկտներ են, և երբ Վրաստանից դուրս էր բերվում ռուսական զորքը, ոչ ոք չէր վախենում, որ ինչ-որ երրորդ կողմ կարող է օգտվել այդ հանգամանքից ու գրավել Վրաստանը: Միևնույն ժամանակ տեսանք, թե ինչի բերեց Վրաստանի այն ժամանակվա քաղաքակնությունը գետնի վրա. ռուսներն ուղղակի գրավեցին այն, ինչը պատկանում էր Վրաստանին, ու քիչ էր մնում մտնեին Թբիլիսի:
Սյամոն նման սցենա՞ր է ցանկանում Հայաստանի համար, չի՞ վախենում ՌԴ-Անկարա-Բաքու մի նոր կործանարար համագործակցությունից, թե՞ հենց դրա մասին է երազում, որ հիմա էլ Հայաստանը հայտնվի Արցախի վիճակում, ինքն էլ թողնի ու փախչի՝ հարկ եղած դեպքում և չքմեղանալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել