Emedia.am-ը գրում է.

Մեքսիկայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով վերջին մի քանի օրում առնվազն 80 մարդ է մահացել, զոհերի թիվը կարող է աճել: Այս մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից:

Միևնույն ժամանակ անձրևներից Ատոյակ շրջանում սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով մոտ 30 տուն հայտնվել է հողի տակ: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 18 մարդ, ևս 50-60 մարդ գտնվում են շրջափակված հողի մեջ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AFP-ին:

Զբոսաշրջային Ակապուլկո քաղաքում փոթորիկի պատճառով 40 հազար զբոսաշրջիկ չի կարողանում վերադառնալ տուն: Հաղորդվում է, որ վերը նշված զբոսաշրջիկներից միայն հինգ հազարն է կարողացել լքել քաղաքը:

Սողանքների և ջրհեղեղների պատճառ է դարձել Խաղաղ և Ատլանտիկ օվկիանոսներից երկիր ներթափանցած «Մանուել» և «Ինգրիդ» փոթորիկները: Դրա հետևանքով հորդառատ անձրևներ երկրում տեղացել են անդադար մի քանի օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել