Hraparak.am-ը գրում է.
Առնվազն երկու նախագիծ է եղել, որ հազարավոր մարդիկ ուզում էին այդ հարցը քննարկվի ԱԺ-ում, բայց մերժեցիք։ Բա ո՞ւր մնաց այն, որով իշխանության եք եկել՝ բոլորին սիրում եք, խոնարհվում եք բոլորի առաջ։
Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում հայտարարել է ընդդիմադիր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով իշխող խմբակցության ներկայացուցիչներին։
«Սուտ է ուրեմն այդ ամեն ինչը։ Այլևս չե՞ք սիրում, սառե՞լ է ձեր սերը, ի՞նչ է տեղի ունեցել։ Դուք ինքներդ ձեր մեջ այդ վերլուծությունը կատարեք։ Իսկ ի՞նչ է բացահայտվում, որ ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սիրում եք դուք ձեր աթոռը։ Սա է իրականությունը ու սա արձանագրվելու է, չեք կարողանալու խուսափել»,- ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/eab901cfa760f5db164bc0ce24638f27
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»