Հարցին՝ եթե վարչապետ լինեք, թույլ կտա՞ք թուրքական ընկերություններին Հայաստանում ներդրում անել, գալ այստեղ, աշխատել, Սյամոն ուղիղ չի պատասխանել՝ միայն հայտարարելով, որ ինքը կողմ է, որ Մեղրիով ճանապարհ-միջանցք տրվի Ադրբեջանին ու Թուրքային, քանի որ, ըստ Սյամոյի, դա Հայաստանի շահերից է բխում:
Ինչո՞ւ է Սյամոն խուսափել ուղիղ տեքստով ու առանց երկակի մեկնաբանությունների տեղիք տվող պատասխան տալ կոնկրետ ձևակերպված հարցին: Նա չի՞ հավատում իր ապագային, թե՞ խնդիր ունի՝ ժամանակից շուտ չինքնաբացահայտվելու: Կյանքի իրավունք ունի թե՛ մեկ, թե՛ մյուս տարբեակը, բայց ակնհայտ է, որ եթե Սյամոյի ձեռքին ճար լիներ, ապա 5 րոպեում Հայաստանը թուրքակական կապիտալի հանգրվանի կվերածեր՝ անձամբ դրանից օգուտ քաղելով:
Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ Սյամոն, լինելով թուրքերին մոտ կանգնած ազդեցության գործակալ, շատ լավ գիտի, որ թուրքերի նպատակը Հայաստանը ներդրումներով ծաղկեցնելը չէ. այդ մարդիկ ուզում են միջանցք, որպեսզի կապվեն Կենտրոնական Ասիային, իսկ Հայաստանի տնտեսության հարցը չի մտնում թուրքերի առաջնային պլաններում: Եթե կան շրջանակներ, որոնք Թուրքիայում հանդես են գալիս Հայաստանում ներդրումներ անելու օգտին, ապա այդ գաղափարը սատարում են՝ միայն թուրքական ազդեցությունը Հայաստանի վրա տարածելու համար: Մինչդեռ եթե Հայստանը տալիս է այդ միջանցքը, ապա առանց ներդրումների էլ մեր երկիրը հայտնվելու է թուրքերի տրամադրության տակ՝ դառնալով Թուրքիայի օրգանական շարունակությունը: Հայաստանը շատ ավելի կախյալ վիճակում է լինելու Թուրքիայից, քան Ադրբեջանը, եթե Նիկոլը կամ «վարչապետ» Սյամոն տան այդ միջանցքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել