Fastex-ը մշտապես հայկական ֆուտբոլի և սպորտային տարբեր նախաձեռնությունների կողքին է: Այս անգամ միասին տոնում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հերթական նվաճումը։ Ակումբն արդեն 16-րդ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այս առիթով Fastex-ը՝ որպես ակումբի տիտղոսային հովանավոր, բոլոր երկրպագուներին հնարավորություն է ընձեռում այցելել ftNFT ֆիջիթալ սփեյս, որտեղ ներկայացված է չեմպիոնական գավաթը։
Այցելուները հնարավորություն ունեն տեղում լուսանկարվելու, ինչպես նաև մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում հնարավորություն կունենան շահելու 5 չեմպիոնական շապիկներից մեկը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել «Փյունիկ» հավաքածուից NFT՝ մինչև հունիսի 10-ը։
Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով:
Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր  ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել