Հայտարարելով, որ ինքը պատրաստ է համագործակցել ընտրությունների արդյունքում ձևավորվելիք որևիցե նոր թիմի հետ՝ Սյամոն հայտարարել է, թե պատարստ է պատասխանատվություն վերցնել՝ հզոր բանակ կառուցելու, որ «մեր էրեխեքը՝ 18 տարեկան» չգնան առաջին գիծ:
Սյամոն Պաշտպանության նախարարի պաշտո՞ն է ուզում, թե՞ ԳՇ պետ է ուզում դառնալ: Համենայն դեպս՝ եթե իսկապես Սյամոն ուզում է իր գաղափարները կյանքի կոչել ու իբր հզոր բանակ կառուցել, ապա դրա համար նրան գործիք է հարկավոր՝ լիազորություններ, իսկ դրանցով նա կարող է օժտվել՝ զբաղեցնելով կա՛մ Պաշտպանության նախարարի, կա՛մ ԳՇ պետի պաշտոն:
Ո՞վ է Սյամոյին տալու նման պաշտոն, Նիկո՞լը՝ վերարտադրության դեպքում, թե՞ մեկ այլ՝ ոչ ՔՊ-ական թիմ: Բայց մի՞թե կգտնվի ինչ-որ նորմալ մեկը, ով Սյամոյին նման պատասխանատու ոլորտ կվստահի: Սյամոյին կարելի է նշանակել այդ պաշտոններին միայն այն դեպքում, եթե ծածուկ խնդիր է դրվում՝ Հայաստանն Արցախի ճակատագրին արժանացնելու: Արցախում էլ Սյամոն ԱԽՔ էր, քի՞չ պաշտոն էր: 44 օրում Արցախը մաղբուն արեց, պատասխանատվության իր բաժինն էլ գցեց սրա-նրա գրպանը՝ Արցախից Աննայի գիրկը փախչելով: Կա՞ մեկը, ով չի պատկերացնում, թե ինչ կլինի, եթե Սյամոն Հայաստանում լուրջ պաշտոն ստանձնի: Ոլորտի մայրիկը կլացացնի Սյամոն, հետո միամիտ աչքեր կանի, պարիկը կքաշի գլխին ու կկորչի:

Սյամոյի ապագան կարող է միայն մի դեպքում լավ դասավորվել՝ Հայաստանի կատարյալ վիլայեթացման, ինչը, ցավոք, միանշանակորեն իրատեսական ապագա է, եթե չհաջողվի Նիկոլին հեռացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել