Lurer.com-ը գրում է.

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի ուշագրավ փաստ երեկվա պայթյունից 

Պայթյունը տեղի է ունեցել «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազալցակայանում։

Նշյալ ՍՊԸ-ն ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. տուգանվել է 2 անգամ։

2024 թվականի  «Շուկայի վերահսկողության տեսչական մարմին»-ը նույն ՍՊԸ-ում իրականացրել է ստուգում, որի արդյունքում արձանագրել է չափագիտական կանոնների և նորմերի խոխտում։

2024 թվականին «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին»-ը ստուգման արդյունքում արձանագրել է, որ ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազալցակայանը աշխատում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության՝ այսինքն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը:

Տեսչական մարմնի թիվ Հ/883-2023-2/06-Ա վարչական ակտի համաձայն դադարեցվել է գազալցակայանի գործունեությունը։

ՍՊԸ-ն այս որոշումը բողոքարկել է վարչական դատարան՝ 29.03.2024 թվականին հայցադիմումը ընդունվել է վարույթ։

Վարչական դատարանը Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ «Գազ-օիլ» ՍՊ ընկերության անունից անունից ներկայացված միջնորդությունը մերժել է, իսկ գործով դատական ակտը պետք է հրապարակվի 23.08.2024 թվականին։

Փաստացի գազալցակայանը շահագործվել է օրենքի կոպտագույն խախտումներով։

Սա ևս մեկ անգամ վկայում է նրա մասին, որ գործող իշխանությունների արմատավորած անարխիան շարունակվում է։ Ու թքած որ անունակների անփառունակ կառավարման արդյունքում տուժում են անմեղ քաղաքացիներ։ Երբ պետական մակարդակով պաշտոնատար անձինք լկտիաբար կարող են նշել, որ դատական ակտը չեն կատարելու, արդյունքը լինելու է սա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել