Ուղիղ տեքստով պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի միանում Սրբազան շարժմանը՝ Սյամոն ասել է, թե քանի որ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ նպատակ չունեն՝ ընտրությունների գնալու, իսկ ինքն հանդես է գալիս՝ արտահերթ ընտրությունների կողմնակից, որը պետք է ռեալիզացվի խորհրդարանական ընդդիմութան կողմից մանդատների վայր դնելու միջոցով, ուստի ինքը չի միանում:

Սյամոն ստել է. եթե նույնիսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարեր այն, ինչ որ Սյամոյի սրտովն է, նա էլի չէր միանալու: Իսկ պատճառն այն է, որ Սյամոն երբեք գործնականում չի հակադրվելու Նիկոլին՝ անկախ նրանից, թե այս կամ այն ԶԼՄ-ի տաղավարում որքան կքննադատի ՔՊ-ին: Ավելին՝ ուզեր էլ, չէր կարղանալու միանալ Շարժմանը, քանի որ խնդիրը ոչ միայն անձնական համակրանքն է՝ Աննայի հանդեպ, այլև՝ այն կոմպրոմատները, որոնք Նիկոլն ունի իր ձեռքի տակ, որոնք օգնում են նրան Սյամոյին պահել կառավարելիության շրջանակներում՝ թույլ չտալով նրան լազվել:

Սյամոն Աննայի բռի մեջ է, իսկ նրանց կապող օղակը համատեղ ջանքերով գործված հանցանքն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել