Սյամոն, հարց բարձրարցնելով, թե եթե տարիներ առաջ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը հանձնել Հայաստանին՝ Մեղրիի միջանցքի դիմաց, ապա ինչո՞ւ հիմա պատրաստակամություն չի հայտնում ճանաչել գոնե Հայաստանի իրական՝ մոտ 31000քկմ-անոց այն տարածքը, որով Հայաստանը խորհրդայնացվել է՝ ակնարկելով 1926-ի քարտեզի մասին, ինքն իրեն էլ պատասխանել է.«Տեսնում եք՝ չի բռնում, ոնց որ մի բան ճիշտ չեք անում, ինչ-որ մի բան ճիշտ չենք գնում…»:

Իսկ թե ինչը ճիշտ չի արվում, Սյամոն փորձել է պարզաբանել իր խոսքի մեկ այլ հատվածում՝ ասելով, թե եթե Հայաստանը տրմադրի Մեղրիով միջանցք-ճանապարհ, ապա Ադրբեջանը պատրաստ կլինի ճանաչել Հայաստանը 30940 քկմ-ի սահմանում:

Սյամոն ի՞ր, թե՞ ադրբեջանցիների մտքերն է բարձրաձայնում, կամ որքանո՞վ է իրատեսական, Հայաստանի ազգային շահերից բխող այն բանաձևը, որը գովազդում է Սյամոն՝ 30940-ը:

Իրականում սա թակարդ է, խայծ. եթե Մեղրիով միջանցք է բացվում, ապա այլևս կարևոր չի լինելու հարցը, թե քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանը զբաղեցնում՝ 29743, 30940, թե՞ Վիլսոնի իրավարար վճիռն է կյանքի կոչվում, քանի որ միջանցքը, որը ադրբեջանցիները պատկերացնում են որպես բնավ ոչ հասարակ ճանապարհ, դառնալու է մի այնպիսի «աքիլեսյան գաշապար», որն անխուսափելի է դարձնելու Հայաստանի ողջ տարածքի կլանումը թուրքերի կողմից, վերափոխելու է կովկասյան անվտանգային ճարտարապետությունն այնպես, որ կարճ ժամանակ անց Հայաստանը վերածվելու է տարածաշրջանային կույր աղիքի՝ կտրվելով Իրանից:

Այնպես որ՝ Սյամոյի գաղափար-առաջարկը վտանգավոր խայծ է, որը կուլ տալ Հայաստանը չի կարող, ոչ միայն չի կարող, այլև նույն Իրանը դա թույլ չի տա, որքան էլ Սյամոն հեքիաթներ պատմի՝ տնտեսական օգուտների թեմաներով:

Սյամոն թուրքերի շահերն է սպասարկում, այդ իսկ պատճառով էլ այս թեման է առաջ տանում՝ ոմանց մոտ ստեղված բարդ իրավիճակից ելքի պատրանք ստեղծելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել