Սյամոյի ցանկությունը՝ Հայաստանում հնարավորինս արագ թուրք-ադրբեջանական գերիշխանություն հաստատվելու, բխում է մի կարևոր հանգամանքից նաև, որի մասին Սյամոն հիմա չի խոսում: Գաղտնիք չէ, որ նա անվերջ տրտնջում է այն փաստից, որ իրեն իր ողջ կյանքի ընթացքում «բադնոշկա» են տվել՝ չթողնելով աճել իսկ աճելու դեպքում էլ՝ նորմալ վայելել: Այդ տրտունջքը, ի դեպ, միայն անցյալին՝ նախահեղափոխական շրջանին չի վերաբերում. խոշոր հաշվով Նիկոլի ճակատը ևս Սյամոն չի պաչում՝ ստիպված լինելով, սական, ինքն իրեն զսպել ու սպասել իր ժամին:

Թուրքերի գերիշխանության հաստատումը Հայաստանում ամենաշատը ձեռնտու է Սյամոյին. Նման սցենարի դեպքում թուրքերն են դառնալու Հայաստանում միակ ասիչը, իսկ մանր ու մեծ չինովնիկները վերածվելու են ընդամենը նրանց բրելոկի: Ահա այստեղ է, որ Սյամոն իր համար մեծագույն շանս է տեսնում՝ բեկում մտցնելու սեփական կարիերայում: Եթե թուրքերն են դառնում ասիչը, իսկ թուրքերի ու Սյամոյի հարաբերոթոնները կրում են առանձնահատուկ՝միանգամայն փոխվստահելի բնույթ, ուստի Սյամոյի կարիերայի հարցը կախվում է թուրքերի, այլ ոչ տեղական լնգուլավազների կամքից, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ սուրճի սեղանի շուրջ Սյամոն հնարավորություն է ստանում՝ թուրքերից «քյալամ» պաշտոն պոկելու ու գուցե նրանց ամենաազդեցիկ օպերատորը դառնալու՝ իր համար դրանից բխելիք նյութատեխնիկական ահռելի դիվիդենտներով:

Ներկա պահին Սյամոն միայն մի երազանք ունի՝ Հայաստանի արագ թրքացումը. միայն դա կարող է դառնալ երաշխիք՝ Սյամոյի ամբիցիաները լիարժեք բավարարելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել