Պարզաբանելով այն հարցը, թե ինչու է ինքը հանդես գալիս որպես նոր ընտրությունների անցկացման ջատագով՝ Սյամոն հարցին հաղորդել է աշխարհաքաղաքական երանգ՝ նախ հստակեցնելով, որ ներկայիս իշխանությունները հանդես են գալիս արևմտաթուրքական պրոյեկտի ջատագովման դիրքերից՝ Հայաստանը տեսնելով՝ թյուրքական աշխարհի մի մաս: Նա ասել է, թե նոր ընտրությունների միջոցով հանրությունը կստանա հնարավորություն՝ կողմ կամ դեմ արտահայտվելու իշխանության ու ընդդիմության կողմից առաջարկվող հեռանկարներին. իշխանոթյունը ջատագովում է «արևելք- արևմուտքը», իսկ ընդդիմությունը՝ «հյուսիս-հարավը»:

Սյամոն, որ հանդես է գալիս «արևելք-արևմուտքի» օգտին, ունի հետևյալ պլանը. որպեսզի Նիկոլի օրակարգը համարվի լեգիտիմ, հարկավոր է ստանալ հանրության քվեն: Այդպիսով՝ Հայաստանի թրքացման օրակարգը կհայտարարվի լեգիտիմ ու ժողովրդի միակ ընտրությունը, ինչը կտա Նիկոլին իրավունք՝ ազատորեն Հայաստանը փռելու թուրքերի ոտքերի տակ: Մյուս կողմից՝ Նիկոլի ժամանակավոր վարչապետության պայմաններում ցանկացած ընտրության անցկացում երաշխավորելու է ՔՊ-ի հաղթանակը: Ահա հենց այս համոզումն է, որ Սյամոյին ստիպում է նոր ընտրությունների լոբբինգով զբաղվել՝ չկասկածելով դրանց արդյունքների վրա: Ասել կուզի՝ ընդդիմության կողմից մանդատների վայր դնելն ու արտահերթ ընտրությունների անցկացումը թակարդ է, որին տրվել չի կարելի: Եթե Նիկոլը հաղթեց նաև արտահերթ ընտություններում, ապա Հայաստանի թրքացումը ստանալու է անշրջելի բնույթ՝ Սյամոյի համար դրանից բխող բոլոր նյութատեխնիկական դիվիդենտներով:

Եթե ընտրություն, ապա՝ առանց Նիկոլի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել