Ինչպես հայտնի է, Սյամոն հայտարարում է, թե երկրում ստեղծված իրավիճակից ելքը կարող է լինել նոր՝ արտահերթ ընտրությունների անցակցումը՝ խորհրդարանական ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու ու ԱԺ-ում սահմանադրական ճգնաժամ առաջացնելու միջոցով:

Այս միտքը, իհարկե, Սյամոյի նոու-հաուն չէ. քաղաքագիտական որոշ շրջանակներ նույնպես կարծիք են հայտնում, որ դա ստեղծված իրավիճակում կարող է հարմար գործիքակազմ դառնալ՝ Նիկոլին «գծերից քցելու»՝ հաշվի առնելով նրա ընկած վարկանիշը:

Բայց արդյոք սա թակարդ չէ՞ հատկապես նկատի ունենալով, թե ով է այս միտքը պրոպագանդում. Սյամոն երբեք չի կարող ասել կամ անել մի բան, որը Նիկոլի ծրագրերում չի մտնում:

Այս հարցի պատասխանը լավագույնս տալիս է անցյալը, իսկ ավելի կոնկրետ՝ 2021-ի արտահերթ ընտրությոնների ողբերգական արդյունքը: Այն ժամանակ էլ ընդդիմության շատ կոնկրետ թև այն համոզման էր, որ արտահերթ ընտրությունների պարագայում Նիկոլը վերարտարդվելու շանս չի ունեա, և սա՝ այն դեպքում, երբ մյուս թևը միանգամայն այլ համոզման էր՝ ավելի իրատես գտնվելով:  Ընտրություններն անցկացվեցին, ու Նիկոլը համապատասխան տոկոսը խփեց, իսկ ընդդիմությունն էլ, ըստ էության, չվիճարկեց այդ խայտառակ արդյունքները՝ ձևավորելով ԱԺ-ում տիրող ներկայիս պատկերը: Արդյունքում ստացվեց, որ արտահերթ ընտրություները լեգիտիմացրեցին Արցախի հանձնումը՝հանգեցնելով դավաճան իշխանոթյանների վերարտարդմանը:

Սյամոն շատ լավ հասկանում է, որ Նիկոլի օրոք ցանկացած արտահերթ ընտրություն  արձնագրելու է 2021-ի արդյունքը. և ո՞վ է  ասել, թե Նիկոլը ընտրություն կեղծել չգիտի կամ այնքան բարոյական մեկն է, որ հավատարիմ կմնա խոստմանն  ու ձեռքերը կկտրի: Տավուշի բնակվայրերը հանձնելիս կտրե՞ց:

Իշխանությունները, իհարկե, ցանկացած գնով կփորձեն խուսափել արտահերթ ընտրություններից, սակայն որպես վերջին տարբերակ կարող են գնալ և այդ քայլին՝ Նիկոլի ժամանակավոր վարչապետության պայմաններում փորձելով հերթական անգամ վերատրադրվել,եթե,իհարկե, արտաքին աշխարհից ճնշումներ չլինեն՝ ինքնալիկվիդացվելու: Հետևաբար՝ միայն մեկ ելք է  մնում՝ փողոցի ճնշումն այքնան մեծացնելը,որ ՔՊ-ն ուղակի ստիպված լինի փախչել: Բայց թե որքանով է այդ տարբերակն իրատեսական,  նույնպես մնում է հարցական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել