Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Անի Խաչիկյանը ինստագրամյան իր էջում գրառում է արել.

«Մնում ես դու ու քո անցած ճանապարհը, քո ատիպիկ պատմությունը, քո յուրատեսակ հետագիծը, ու ես էդպես էլ չսովորեցի իմ մասին գրել առաջին դեմքով, երկրորդ դեմքը հեռավորություն է սահմանում այնքան, որ տեսնես ինքդ քեզ տարածական ու երկխոսես փոխարենը սովորեցի ընդունել կյանքի բոլոր կողմերը առանց մերժելու այն, ինչը հնարավոր չէ փոխել կատարվածը, աշխարհը փոխելու մեծագույն խաբկանքը բացահայտեցի ու ճանաչեցի սերը:

Ճանաչեցի և ճանաչում եմ ինձ, մարդկանց, աշխարհը, կյանքը, հերթականությունը կարևոր է: Արժեզրկումների միջով անցա, որ վերաարժևորեմ վերը նշվածները, սովորեցի որ ամենաթանկը` անկախությունն է, լինի լոկալ, թե գլոբալ ու, որ պիտի պատրաստ լինես ամենաթանկ գինը վճարել: Վերջապես հասկացա, որ ընկնելը դատավճիռ չէ, այլ բնականոն ընթացք, և, որ դրան հաջորդող վերելքը այս ամենը խաղաղ ընդունելուց հետո է հնարավոր միայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել