«Ժողովուրդ»-ը գրում է.

«Վիկիլիքս»–ի փաստաթղթերում բավականին ուշագրավ տեղեկություններ կան ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ, որտեղից շատ հետևություններ կարելի է անել։ Օրինակ՝ դրանցից մեկի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, թե ինչու սննկացավ «Արմավիա»–ն։ Պարզվում է՝ 2009թ. մարտի 20-ին ամերիկյան դիվանագետների հետ է հանդիպել Սերժ Սարգսյանի սիրելի գործարարը՝ Միխայիլ Բաղդասարովը։ Նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նրան անվանելով «վատ մենեջեր»։ Այսօրվա վարչապետին Բաղդասարովն առավելագույնը տեսնում է նախագահի խորհրդականի պաշտոնում, որը ֆինանսական միջոցներն ուղղում է դեպի բանկերը և կարողանում է խոսել միայն բանկիրի լեզվով։ Բացի այդ, Բաղդասարովի խոսքով, վարչապետն «անում է այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ իրականում հարկավոր է երկրին»։ Գործարարի կարծիքով՝ վարչապետի հաջող թեկնածու է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել