Tert.am Life-ը գրում է.


Tert.am Life-ը զրուցել է «Հատուկ դասարան» նախագծից հեռուստադիտողին հայտնի դարձած դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյանի հետ: Նա պատմել է իրեն՝ որպես Արսեն Սաֆարյանի դուստր ընդունելու դժվարությունից, իր հասցեին հնչած վատ մեկնաբանություններից ու նեգատիվ վերաբերմունքից, Ռուբեն Եսայանի հետ համագործակցությունից, ու նոր երգերից, ինչպես նաև նոր նախագծում՝ Անաիսի կերպարից:

Նեգատիվի մեծ ալիք եկավ, մինչև անձնական վիրավորանք...

Երբ հայտնվեցի «Հատուկ դասարան» նախագծում, ու հայտնի դարձա, առաջին տհաճ խոսակցությունները սկսվեցին: Բոլորը մտածում էին, որ ինձ ճանապարհ են տալիս որպես Արսեն Սաֆարյանի դուստր, բայց ինձ շատ փոքր դեր էր վստահված սկզբում: Հենց այդ ժամանակ ինձ նկատեց ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը, և ասաց, որ ուզում է ինձ համար կերպար գրել: Այդպես ինձ վստահվեց առաջին դերը:

Նեգատիվի մեծ ալիք եկավ, մեկնաբանությունները կարդում, ապշում էի: Բացի քննադատելը  նաև անձնական վիրավորանք էին գրում: Հայրս էլ խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել: Հասկացա, որ ուզում եմ ադեկվատ զանգվածի համար աշխատել և գործով պիտի ապացուցեմ: Եթե ընկնեմ մեկնաբանությունների հետևից, ոչինչ չեմ անի: Հիմա նույնիսկ ծիծաղում ենք այդ ամենի վրա:

Այսօր արդեն մեր 2-րդ՝ « Ցավի» երգի և տեսահոլովակի պրեմիերան է

Ռուբենին անձամբ ճանաչել եմ «Հատուկ դասարան» նախագծի շրջանակներում, մինչ այդ գիտեի նրան որպես վիդեո բլոգեր, բայց անձամբ ծանոթացանք, երբ մեր կերպարները սցենարային առնչվեցին, և մենք ընկերացանք: Ընթացքում, երբ նկարահանվում էին ուրիշ տեսարաններ, որտեղ մենք զբաղված չէինք, Ռուբենը բերում էր իր կիթառը, քավերներ էինք անում, քննարկում էինք, թե ամեն մեկս ինչ ոճի երաժշտություն է սիրում ու լսում: Նախագծից հետո մենք ավելի մտերմացանք, և նա ինձ ցույց տվեց մի քանի երգ, ասաց, որ ինքն է գրել, և ուզում է վերցնել հին երգեր ու մոդեռն տարբերակով ներկայացնել, և դրա համար իրեն պետք է վոկալիստ: Երգերը ցույց տալուց հետո ասաց, որ ես համապատասխանում եմ, և կարող եմ այդ երգերը ճիշտ մատուցել:

Ինձ մոտ մի շրջան էր, որ ես կասկածներ ունեի, ու կարծում էի, որ դեռևս պատրաստ չեմ լինել բենդի վոկալիստ: Այդ ընթացքում գնում էի վոկալի դասերի, ձայնս մշակում էի: Որոշ ժամանակ անց նա կրկին հիշեցրեց առաջարկի մասին, և հասկացա, որ արդեն պատրաստ եմ, և ուզում եմ համագործակցել: Կարծում եմ, դա ճիշտ որոշում էր, և ճիշտ ժամանակին սկսեցինք համագործակցել:

Շատ արագ ձայնագրեցինք մեր առաջին համատեղ երգը՝ «Լսի էս երգը», և նույնքան արագ էլ նկարեցինք տեսահոլովակը, որպեսզի հասցնեինք բենդի պրեմիերան անել Ռուբենի «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել