Օրերս «Forbes Georgia»-ն բավական հետաքրքիր տեղեկություն էր հայտնել այն մասին, թե որ երկիրը որքան պետական պարտք ունի: Այսպես՝ պարզվում է, օրինակ, որ եթե 2023-ի վերջին Վրաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 39,2%-ը, իսկ Ադրբեջանինը՝ 18,4%, ապա Նիկոլի Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է մի ամբողջ 50,5%, որը, փաստորեն, Ադրբեջանի արձանագրած ցուցանիշից մոտ 3 անգամ ավել է:

Անկասկած, Հայաստանի պետական պարտքի մակարդակը շատ ավելին կլիներ, եթե չլիներ ուկրաինական պատերազմը. շնորհիվ դրա է հնարվոր դարձել Հայստանում ապահովել բյուջետային հավելյալ մուտքեր, քանի որ Հայաստանն օգնում է ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները: Բայց այստեղ հարցն այլ է՝ Նիկոլի լոպազությունը՝ համեմված պոպուլիզմով:

Ինչպես հայտնի է, առաջին փաստարկը, որ բերում են ՔՊ-ականները՝ համոզելու համար, թե իբր իրենք չեն տապալել երկիրը, տնտեսական ցուցանիշներն են: Պրոպագանդում են, թե երկիրը ծաղկում է, իսկ գործազրկությունն էլ համարյա վերացել է, իսկ ով էլ գործ չունի կամ վատ է ապրում, սեփական խելքից է:

Հարց՝ Հայաստանը ի՞նչ փողերով է «ծաղկում»: 2017-ի համեմատ պետական պարտքը պրակտիկորեն կրկնապատկվել է՝ 5-6 մլդ-ից հասնելով մոտ 12 մլրդ-ի: Սա նշանակում է, որ Նիկոլի տնտեսական «շռնդալից հաջողությունները» գրանցվել են ուրիշի փողերով՝ պարտքով, որը վճարելու են սերունդները՝ մարդա մի քանի հազար դոլար՝ տարեկան կտրվածքով՝ «կակ մինիմում»:

Այնպես որ՝ Հայաստանում ոչ մի ռեալ տնտեսական առաջընթաց չկա՝ հակառակ, ի դեպ Ադրբեջանի, որը պատերազմից հետո վերածվել է ներդրումային Մեքքայի. Եվրոպայից՝Ռուսստան, Չինաստանից՝ Ամերիկա բոլորը ցանկանում են ներդրոմներ անել այդ երկրում, հատկապես զավթված հայկական հողերում՝ Բաքվին քսմսկվելու, այդ երկրի վրա ազդեցություն ձեռք բերելու կամ խորացնելու: Հայաստանում այս տարիներին քանի՞ դոլարի ներդրում է եկել դրսից, դրա ծավալը որքանո՞վ է համեմատելի Իլհամի գրանցած արդյունքների հետ…

Ճիշտ է՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը դեռ մահացու վտանգավոր կետին չի հասել Հայաստանում, բայց շատ շուտով դրան էլ կհասնենք, եթե Նիկոլը շարունակի մնալ իր կաբինետում:

Նիկոլին ի՞նչ, Աշոտի՞կն է փակվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել