Այսօր երեկոյան Շիրակ հանրախանութի մոտակայքում, սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել Բարեւի շարժման ակտիվիստ, ԺՈՒկ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը...
Վիգենի ձեռքից վերցրել են թռուցիկը, ապա իմացել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հանրահավքի հրավիրողը, վիրավորել են Րաֆֆիին,, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Վիգենին ու խմբով ծեծել ...
Թեւ կարծում եմ Վիգենի նկատմամբ բռնությունը նախապես պլանավորած չի եղել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ իշխանության հենարան հանդիսացող թաղային խուժանի կեցվածքը նույնպես խոսում է ոհմակի անդամների պատային հոգեբանության մասին...
Դեռեւս պարզ չի ոստիկանությունն ինչ որոշում կկայացնի. նախորդ չբացահայտված ու չպատժված ծեծողների թիվը կավելացնի մի քանիսով, թե՞...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10202095513527558
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



