Քիչ առաջ քաղաքապետարանի դիմաց «ԶԻԼ» մակնիշի բեռնատար մեքենա քաղաքապետարանի մոտով ազատ փողոցով անցնելիս դանդաղեցրել է ընթացքը և հարվածել այդտեղ կայանած Կարեն Հարությունյանի և Վահագն Մինասյանի մեքենաներին։ Ակնհայտ կասկած կա, որ միտումնավոր են արել։
Այս պահին դեպքի վայրում են Կենտրոնի ոստիկանության պետը և ՃՈ պետը, նաև մի շարք այլ ոստիկաններ։ Ոստիկանները ասում են, որ մեքենաները պետք է տանել տուգանային հրապարակ, սակայն դրա կարիքը և հիմքերը չկան։ Փորձ են անում հեռացնել մեքենաները նստացույցի վայրից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/k.harutyunyan/posts/10151660488475679
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



