Մեզ հայտնի դարձավ, որ լոգոյի ու այնտեղ օգտագործված սիմվոլների, գույների նշանակության մասին տեսահոլովակ է հրապարակվելու։
Եվ այսպես, շարժումը խորհրդանշող գույնը հայերենում կոչվել է շիրանի և խորհրդանշել է իշխանությունը:Այս գույնով են ներկվել արքայական թիկնոցը, որը նույնպե սկոչվել է ծիրանի և այդ մանուշակագույնը ստանում էին հայկական որդան կարմիրից: Անվանումը կապ չունի ծիրան մրգի հետ։ Բառի ստուգաբանությունը հետևյալն է՝ծիր նշանակում է եզերք՝ տիեզերք արմատից՝ այսինքն ծիրանին տիեզերքի մանուշակագույնն է: ԵՎ սա եկեղեցին պահպանել է իբրև եկեղեցական իշխանության խորհրդանիշ, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի իշխանության խորհրդանիշ: Մանուշակագույն աստառով զգեստներ են կրում եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, պատրիարքները, կաթողիկոսը։ Սակայն, ամնուշակագույնի գործածությունը միայն Հայ առաքելական եկեղեցով չի սահմանափակվում, դա կա այլ եկեղեցիներում ևս: Օրինակ, Վատիկանում մանուշակագույնը իշխանության՝ եկեղեցական իշխանության խորհրդանիշ է ընկալվում:
Ինչ վերաբերվում է Ա տառին և 7 թվին, ապա Ա-ն Արարիչն է, Աստվածը, իսկ 7 թիվը խորհրդանշում է հայոց այբուբենի Է-ն՝ Էությունը, որը Աստծո խորհրդանիշներից մեկն է, թե Աստվածաշնչում, թե եկեղեցական ավանդության մեջ:
Շարժմանը աջակցող հոգևորականներից մեկն ասաց, որ հետագայում նշանների բացատրությամբ ավելի մանրամասն տեսանյութ է անպայման հրաարակվելու, իսկ մինչ այդ չեն ուզում այդ մասին ինֆորմացիան ժամանակից շուտ հրապարակել:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/45f5c1d89993b7bce07c25fe4a6f303c
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել