Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ պայթեց և այն ջանքերն ու ռեսուրսները, որոնք տարիներով դրվել էին` վարկաբեկելու և զրպարտելու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, չեզոքացան:
Դատավոր Միսակյանի վճռով Սերժ Սարգսյանն արդարացվեց, ճանաչվեց անմեղ իրեն վերագրվող արարքների (դիզելի գործով) կատարման մեջ:
Այս իշխանության ցանկացած ստի, կեղծիքի և զրպարտության դեմ պետք է մինչև վերջ հետևողականորեն պայքարել և հաղթել:
Սրանց նպատակն է` ամեն գնով ստվերել, քողարկել, արժեզրկել այն ամենը, ինչ ազգային գործիչները, մեր երկրի կարևոր ինստիտուտներն ու հայ մարդն այս տարիներին համառ ջանքերի գնով ստեղծել, պահել ու պահպանել են:
Իշխանության մեծ ու փոքր «ժուլիկությունները» կանցնեն ու կգնան, պատմությունն էլ սրանց կսրբի կտանի այնտեղ, ինչին արժանի են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել