նիկոլենք սկզբում մարդում սգավոր են սարքում, հետո տանում սփոփելու։ Ով էլ չի գնում «սփոփվելու»՝ քրեական գործեր են կարում, պիտակավորում որպես ծախված ու հալածում։
Այս վերջին փարթիին պարող կնոջ զոհված որդուն թշնամին առանձնակի դաժանությամբ էր խոշտանգել։ Այն նույն թշնամին, ում հետ այսօր նույն նիկոլենք կողք-կողքի ապրելու քարոզ են տանում։ Ու այդ ծնողը համամիտ է նիկոլենց հետ ու մասնակից է նրանց «սփոփման» փարթիներին, դեռ մի բան էլ գրում է, որ ինքը միշտ պարելու է, ապրելու է ու սպիտակ հագնի...
Էս թեմաներից խոսելն իրականում շատ տհաճ է ինձ համար։ Բայց դրա մեջ մտնում եմ զուտ նրա համար, որ, երբ նիկոլն ասի՝ «դա զոհվածների ծնողներին սփոփելու երեկույթ էր», մարդիկ իմանան, որ խոսքն ընդամենը 3-4 զոհվածի հարազատի մասին է, և շատուշատ արժանապատիվ զոհվածների ծնողների անունը չխառնվի նրանց անվան հետ, ովքեր հաշտ են իրենց որդիներին դшժшնшբшր խnշտшնգմшն ուղարկողների ու խnշտшնգnղների հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02GZ7XnujFEshhjk3meAU4EWoJwhFWaNAfVpWu4xn66EHuebfAG4s4Q78qZ2UgiJWrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել