Արցախի ՊԲ-ն ենթարկվում էր ՀՀ-ին մինչև վերջին օրը: Ես նմանատիպ նամակներ ունեմ գրած, որ ենթարկեցնեն Արցախին։

Այս մասին 24 news-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Չեմ կարողանում շատ բան ասեմ, բայց կասեմ, որ Արցախի ՊԲ-ն ուղիղ ենթարկվում էր ՀՀ-ին, որը սխալ էր, որի մասին էլ գրավոր ներկայացված է»,-ասել է նա։

Այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ մեկ օրում որոշվեց, որ ամբողջ զենք-զինամթերը պետք է հանձնվի Ադրբեջանին։

Բաբայանը պատասխանեց, որ հարցը ուղղեն Հայաստանի ՊՆ նախարարին և հրամանատարին։

«Ամեն ինչ արել ենք, որ մնանք Արցախում, բայց ՀՀ իշխանությունը մատը մատին չի խփել, որ մենք մնանք այնտեղ՝ ասելով որ դա մեր ներքին գործն է, և որ իրենք չեն խառնվում դրան։

Սամվել Շահրամանյանի նկատմամբ դժգոհությունն արդարացի է այնքանով, ինչքանով որ իրանք գիտակցելով, որ այդ փոփոխությունը պատճառ է հանդիսանալու Ադրբեջանի ոտնձգությանը, գնացել են այդ քայլին»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել