Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմաց փակ ճանապարհներ չի կարող լինել, 30 արծաթով վաճառված անհայտ ազգի և կրոնի ներկայացուցիչները (տեսանյութում հասկանալի չէ) ևս չեն կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմաց ճանապարհ փակել և Հայ Ազգը տեսավ, որ Վեհափառը ամեն դեպքում հասավ հուշահամալիր և աղոթք արեց, իսկ այլ կրոն դավանող տերերի ծառաները թող գլուխներ, առանց էդ գլխարկի բարձին դնելով մտածեն թե ինչ աններելի արարք են կատարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ:
Պարգևավճարը Աստծո դատաստանից չի փրկի, ինչպես և այս դեպքում ձևական մոմ վառելը։ Լավ հիշեք, ձեզ մի ամբողջ Հավատքի և կրոնի դեմ են փորձում հանել, իսկ դուք 2 կոպեկի համար կատարում եք այդ ԽԱՅՏԱՌԱԿ հրամանները, ինչ ա նշանակում Ամենայն Հայոց Հայրապետի դիմաց բերետավորներով փակել, դուք լրիվ ե՞ք խելագառվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել