Սա, Նիկոլի՝ ենթադրաբար ախրանիկը, ոստիկանների հետ միասին, այսօր թույլ չէր տալիս, որ Վեհափառը մտնի Սարդարապատ։ Սա, ըստ ականատեսների, գոռում էր՝ «ուժ բերեք, պիտի առաջ չգնա»։ Այդ պահը ֆիքսած երիտասարդ կինն ինձ պատմեց, որ տեսավ, թե ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայացքը ապշանքից սառեց, ձեռքի ծաղիկները հրմշտոցից ջարդվեցին։
Ես չեմ գտնում բառեր՝ որոնցով հնարավոր է ներկայացնել տեղի ունեցածը։ Զարհուրելին, սրբապիղծը, վայրագը, փոքրոգին, ճղճիմը, թրքաբարոն, խաչապիղծը, հոգեխեղվածը ու էլի լիքը բառեր շատտտտ անզոր ու թույլ են՝ էսօրվա տեղի ունեցածը պատկերելու համար։
Նիկոլ, ես գիտեմ, որ դու դժոխքից չես վախենում, հաշտվել ես էդ մտքի հետ, ու ճիշտ ես արել։ Գիտես՝ քեզ ինչ է սպասվում։
Բայց ինչի՞ ես Աստծո անեծքի տակ դնում ու դժոխք հրում լիքը մարդկանց, նրանց երեխաներին, որոնց դաժանաբար, վայրագ խրախճանքով, տանում ես հետդ։
Ինչի՞։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/pfbid02swPSHGWXxini15WwzLD3Py6xh2oJ8NfyVicE45xoGG6AX71t3111KvmMNt1DEJxKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել