1in.am-ը գրում է.

Trend.az ադրբեջանական լրատվական կայքն այսօր տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում գտնվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը հայտարարություն է տարածել` իրեն երրորդ երկիր տեղափոխելու մասին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ եթե ադրբեջանական լրատվամիջոցը նման տեղեկություն է հրապարակել՝ իրենք պետք է հստակեցնեն Կարմիր խաչի հետ, և նոր հանդես գան հայտարարությամբ: Պն խոսնակը նշեց, որ առայժմ այդպիսի տեղեկության իրենք չեն տիրապետում:

Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը, անդրադառնալով այդ հայտարարությանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն․«Մենք չգիտենք, ոչ մի տեղեկություն Հակոբի վերաբերյալ չունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել