ԵՄ Ազատ Համապարփակ Առևտրիմասին պայմանագիրն ասում է, որ յուրաքանչյուր երկրի իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմը:

Սա մենակ թղթի վրա՞ է ամրագրված, թե իրական պայման է։ Եթե իրական է, ինչն է խնդիրը եթե Հայաստանը ինքնուրույն որոշի Մաքսային Միության հետ իր հարաբերությունները՝ անկախ ԵՄ Ազատ Տնտեսական Գոտի մտնելը։

Իսկ պատասխանը պարզ է. Ազատ Տնտեսական Գոտին նույնպիսի մեծ տիրությունների շահերին ծառայելու կառույց է, ինչպիսին է նաև Մաքսային Միությունը, ու փոքր Հայաստանի շահերը ու հեռանկարները ոչ մի նշանակություն չունեն ոչ մեկի, ոչ մյուսի համար։ Ու պետք է փաստել, որ երկուսից մեկը՝ ԵՄ–ն Հայաստանի հետ որևէ կապեր ամրապնդելու ցանկություն չունի, այլապես վաղուց արդեն կստորագրվեր պայմանագիրը, ալ ոչ կմնար մինչև նոյեմբեր, իսկ մյուսը՝ Ռուսաստանը՝ Մաքսային Միության գլխին կանգնած, Հայաստանի հետ կապը թուլացնել չի ցանկանում։

Սա է հիմնակետը, որից հավանաբար պետք է առաջ գնալ. ունենք Հայաստանի մեջ շահագրգռված Ռուսաստան, ու Հայաստնի մեջ չշահագրգռված Եվրոպա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել