Ես ոտքի կանգնեցի, դուրս եկա լոգարանից և մեջքով շրջվեցի դեպի տիկին Շմիցը: Նա գլխից մինչև ոտքերս հետևից ինձ փաթաթեց սրբիչի մեջ և չորացրեց: Հետո սրբիչը ցած թողեց: Ես չէի համարձակվում շարժվել: Նա ինձ այնքան մոտեցավ, որ զգացի նրա կրծքերը թիկունքիս, իսկ փորը՝ հետույքիս: Նա նույնպես մերկ էր: Հետո փաթաթվեց ինձ, մի ձեռքը դրեց կրծքավանդակիս, իսկ մյուսը՝ կարծրացած սեռական օրգանիս:
-Սրա համար ես այստեղ եկել, չէ՞:
-Ես...-Ես չգիտեի, թե ինչ ասեմ՝ այո՞, թե՞ ոչ:
Շրջվեցի: Նրա մարմնից շատ բան չտեսա: Մենք շատ մոտ էինք կանգնած: Բայց ես ընկճվեցի նրա մարմնի մերկությունից:
-Ի՜նչ գեղեցիկ ես:
-Ա՜խ, փոքրի՛կ տղա, ի՞նչ ես ասում:
Նա ծիծաղեց և փաթաթվեց պարանոցիս: Ես էլ նրան փաթաթվեցի:
Ես վախենում էի ձեռք տալուց, համբուրելուց, վախենում էի, որ նրան դուր չեմ գա և չեմ բավարարի: Բայց երբ մենք մի պահ կանգ առանք, և ես նրա հոտն առա ու զգացի նրա մարմնի ջերմությունն ու ուժը, ամեն ինչ դարձավ ինքնին հասկանալի: Ես ձեռքերով ու բերանով ուսումնասիրում էի նրա մարմինը, հետո մեր շուրթերը հանդպեցին, և վերջապես՝ նա իմ վերևում, աչքն աչքիս, մինչև ես օրգազմի հասա և աչքերս ամուր փակեցի, սկզբում փորձեցի ինձ տիրապետել, բայց հետո այնպես բարձր ճչացի, որ նա ձեռքով իմ ճիչը բերանումս խեղդեց...
Հ.Գ. Նկարը ընտրված է համապատասխան ֆիլմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=588813111162017&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել