Մի կրակեք դաշնակցականների վրա, երբեմնի մեր կրակողները էլ տեղ չունեն մեռնելու:
Հրեն` հիշեցրել են պլուտոկրատիայի /Արմեն Ռուստամյանն էր գյուտ արածի նման էս բառը դրել էն օրերին շրջանառության մեջ/, հա` էն էինք ասում, որ հին` աղջիկ վախտվա դաշնակցական մեղքերն են հիշեցրել ՀոՀիԴա-ին::
Ցուցակը էլի, որ էն, ինչպես որ էսօր ներկայացրել են Սերժ Սարգսյանին, էն օրերին էլ ներկայացրել էին Քոչարյանին:
Մի կրակեք, որովհետեւ նրանք այնքան ծեր են ու ատամնաթափ, որ էլ շատակեր լինել չեն կարող:
Պահեք, պահպանեք մեր դաշնակցականներին: Աչքի լույսի պես:
Յուրաքանչյուր ազգ պետք ունենա յուր պահաջատեր, հողահավաք, ազգահավաք ազգայնական կուսակցությունը` երբեմն-երբեմն օդ կրակելու, կներեք` օդ բաց թողնելու համար:
Հ.Գ.Իսկ կարող ա. ՀոՀիԴա-ի մոտ չի ստացվում, որովհետեւ իր դարն ապրած մաուզերի վրա են երդվում, դրա համար... ասա, էս նանո դարում` փոխարեն զարինի, միջուկային զենքի, հելումի վրա երդվեք. ուր եք կախվել մաուզերից. ինչքան? կարելի է օդ կրակել:
Փոխեք զենքը... չնայած` յուրյանք էնքան ծեր են արդեն, համարյա հարյուր քսան տարեկան, մեկ էլ տեսար իրենց վրա կրակեցին:
Լավ, մաուզերին էլ համաձայն ենք:
Մենակ թե ամնեզիայով մի տառապեք: Օր ու մեջ ցուցակ մի ներկայացրեք:



