Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ նշում էր, որ «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի քաղաքապետարանն անհավանական վատություն արեց մի թիմի, որը եկել էր իրենց քաղաքին օգուտ տալու:
Այս տեսանյութին արձագանքել էր Ծաղկաձորի համայնքապետարանը և նշել, որ համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:
Ժամեր անց Գարիկ Պապոյանը ևս մեկ տեսանյութ է տեղեկացրել, որտեղ ասում է. «Մեզ շատ արագ արձագանքեցին Ծաղկաձորի համայնքապետարանից: Համայնքապետարանն ընդունում է մեր սրտացավությունն ու պահանջը և մենք ընդունում ենք, որ համայնքի գործունեության մեջ կան 3-րդ կողմեր, ում անպատասխանատվությունը երբեմն բերում է համայնքի պատկերացրած արդյունքի ճիշտ հակառակին:
Մեզ խոստացել են, որ շարունակելու են աջակցել մեր մտքերին և գաղափարներին, ինչպես աջակցել են ամենա սկզբից: Մենք ինքներս խոստացել ենք, որ առանց ոչ մի հիասթափության շարունակելու ենք մեր աշխատանքն ու միասին վերականգնելու ենք Ծաղկաձորի գրավչությունը:
Շնորհակալություն եմ հայտնել քաղաքապետին ոչ էմոցիոնալ ու սրտացավ մոտեցման համար: «Coma club»-ի բացումը կկայանա հունիսի 17-ին: Ես ձեզ ցուցադրել եմ քանդված փողոցը, խոստանում եմ ցուցադրել նաև կառուցվածը, որն էլ կլինի ապացույց և շնորհակալություն մարդկանց աշխատանքին»,- ասել է նա: