Երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ.

Դուք հավանաբար լսած կլինեք մարդկանց մասին, ովքեր կեղծել են սեփական մահը, իսկ հետո հայտնաբերվել է, որ նրանք ողջ են: Որոշ մարդիկ գնում են այդ քայլին ուշադրություն գրավելու, այլոք` պարզապես ընդհատակ անցնելու համար: Շատերը համարում են, որ այս ցուցակում ներկայացված տասը մարդիկ կեղծել են սեփական մահը:  

10. Ռուսաստանի Ալեքսանդր I (12/23/1777 – 11/19/1825)


Գահակալության սկզբնական շրջանում Ալեքսանդր I-ը հաջողությամբ ղեկավարում էր երկիրը, սակայն ընտանեկան որոշ հանգամանքներից ելնելով` նա շուտով կասկածամիտ դարձավ բոլորի նկատմամբ: 1825 թ.-ի ձմռանը Ալեքսանդրը ճանապարհորդում էր Ղրիմով: Ճանապարհորդության ընթացքում նա մրսեց և հիվանդացավ: Շուտով հիվանդությունը խորացավ և վերածվեց տիֆի, ինչից էլ Ալեքսանդրը մահացավ: Թաղման արարողության ժամանակ դագաղը փակ էր: Քանի որ նրա մահը վրա հասավ անակնկալ կերպով, շատերը կասկածելի համարեցին նրա մահվան հանգամանքները: Ըստ մի վարկածի` Ալեքսանդրը պարզապես ցանկանում էր սուսուփուս հրաժարվել գահից և որոշեց դա անել մահացած ձևանալով: Որոշ մարդիկ պնդում են, որ նա հանդես է եկել Ֆեոդոր Կուզմիչ անվան տակ և ճգնավոր է դարձել: 1925 թ.-ին Ալեքսանդրի գերեզմանը բացվել է, սակայն նրա մարմինը չի հայտնաբերվել այնտեղ:    

 

 

9. Ուելսի արքայադուստր Դիանա (07/01/1961 – 08/31/1997)

Արքայադուստր Դիանան թագավորական ընտանիքի այն անդամներից էր, ով կարողացավ բարձրաձայնել ՁԻԱՀ-ի մասին իրազեկության ու բուժման հարցերը: Նա վայելում էր բոլորի սերը: Դիանան ամուսնացած էր Ուելսի արքայազն Չառլզի հետ, և նրանք երկու երեխա ունեին: Սկզբնական շրջանում Դիանայի կյանքը հրաշալի էր թվում: Օգոստոսի 31-ին Դիանան և իր սիրեկան Դոդի Ալ-Ֆայեդը Փարիզում ճանապարհատրանսպորրտային վթարի զոհ դարձան: Վարորդին կարգադրել էին ճանապարհը փոխել` պապարացիներից խուսափելու համար: Շատերը կարծում են, որ նրա մահը ծրագրված էր Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի կողմից, իսկ որոշ մարդիկ էլ հավատացած են, որ նա առհասարակ չի մահացել: Ասում են, իբրև թե հայտնվել են Դիանայի նկարները, որոնցում նա պատկերված է պատգարակի վրա հղի վիճակում:  

8. Ջիմ Մորիսոն (12/08/1943 – 07/03/1971)

1960-ականներին Ջիմ Մորիսոնը հայտնի արտիստ դարձավ: Փարիզ տեղափոխվելուց բետո Ջիմ Մորիսոնը տարվեց այդ քաղաքով և շուտով սկսեց բանաստեղծություններ գրել: Այս ժամանակահատվածում նա մորուք թողեց և փոփոխություններ մտցրեց իր արտաքինի մեջ, սակայն նկատելի էր, որ նա ընկճված էր: Հուլիսի 3-ին նրան գտան մահացած լոգարանում: Նրան դիահերձման չենթարկեցին, և նա թաղվեց փակ դագաղով, և մահվան վկայականում նշվեց, որ մահացել է սրտի կաթվածից: Այնուամենայնիվ, ոչ ոք ստույգ չգիտի, թե Մորիսոնը ինչպես է մահացել: Նրա ընկերուհին պնդում էր, որ նա կոկաին և հերոին էր օգտագործում, և հնարավոր է, որ թութք ուներ, իսկ այլոք էլ նրա մահվան պատճառը համարում են շնչառական վարակը: Շատերը պնդում են, որ տեսել են Մորիսոնին ինքնաթիռ բարձրանալիս նրա մահվան մասին լուրերի տարածվելուց անմիջապես առաջ: Սա հիմք է տվել ենթադրելու, որ նա ցանկանում էր փախուստի դիմել:   

7. Դ. Բ. Քուփեր (անհետացման ամսաթիվը` 11/24/1971)


Դ. Բ. Քուփերի այս ցուցակում հայտնվելը գուցե անակնկալ լինի շատերի համար, սակայն նրա մահվան պատմությունը ևս սքողված է խորհրդավորության քողով: Դ. Բ. Քուփերին սկզբում Դեն Քուփերի տեղն էին դրել: Նոյեմբերի 24-ին նա Բոյինգ 727 ինքնաթիռ էր առևանգել և պահանջել էր 200,000 դոլար փրկագին: Նա, ստանալով գումարը, օդապարիկով իջավ ինքնաթիռից: Այդ ժամանակվանից ի վեր ոչ ոք չի տեսել նրան: Ոչ մի փաստ չկա, որը թույլ կտար պնդել, որ նա ողջ կամ մահացած է: Ավելին, նրա ստույգ ինքնությունն անգամ պարզ չէ: Գումարը դեռևս պետք է հետ բերել, ուստի Հետախուզության դաշնային բյուրոն շարունակում է գործի հետաքննությունը: Որոշ մարդիկ պնդում են, որ Քուփերը դեռևս ողջ է և թաքնվում է պատկան մարմիններից:

 


6. Ամելիա Էրհարթ (07/24/1897 – մահացած է ճանաչվել 01/05/1939)

Ամելիա Էրհարթը օդագնացության ասպարեզի ամենակարկառուն կանանցից է: Լինելով առաջին կինը, ով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը, նա պարգևներ է ստացել իր խիզախության համար: 1937 թ.-ին Ամելիան ձեռնամուխ եղավ շուրջերկրյա ճանապարհորդության: Նա ինքնաթիռով հասավ Խաղաղօվկիանոսյան Հաուլենդ կղզի, որտեղից էլ անհետացավ: Օդաչուները կարծում են, որ նրա ինքնաթիռի վառելիքը սպառվել է, ինչի պատճառով հնարավոր չի եղել անվտանգ վայրէջք կատարել: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ հավատացած են, որ նա Ճապոնիան լրտեսելու առաքելությամբ էր հասել Խաղաղ օվկիանոս, և որ նրան ձերբակալել են և մահապատժի ենթարկել այն ժամանակ, երբ նրա ինքնաթիռը գահավիժել է Ճապոնիայի տարածքում: Այլոք էլ նշում են, որ նա որոշել էր այլ մարդու անվան տակ հանդես գալ: Ասում են, որ նրան Ճապոնիայում տեսնողներ են եղել: 

 

Շարունակելի...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել