Հայաստանը ևս մեկ քայլ կանի արհեստական արբանյակի ստեղծման ուղղությամբPanARMENIAN.Net -ը գրում է.

Կառավարությունը սեպտեմբերի 19-ին մտադիր է հավանություն տալ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նպատակն է հանդիսանում խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման և տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման և կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև այդ նպատակներով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը:

Համաձայնագրով կողմերը սահմանում են համագործակցության շրջանակները, որոնցից են տիեզերական գիտության և տեխնիկայի զարգացումը, տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման և տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառումը, տիեզերական ոլորտում համատեղ գիտական, արդյունաբերական և տնտեսական գործունեության, ինչպես նաև աշխատանքային գործընկերության հեռանկարային ձևերի սահմանումը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրի մեկնարկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացի կարևորությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս տիեզերական բնագավառում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել