Panorama.am-ը գրում է.
Հայաստանը պետք է իր մասնակցությունն ունենա աշխարհաքաղաքական նոր բևեռի ձևավորմանը: Այս մասին անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` ԵՊՀ-ում ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայաստանը չափազանց բարդ տարածաշրջանային իրավիճակում է գտնվում, և անվտանգության խնդիրների միայնակ իրականացումը Հայաստանի համար չափազանց բարդ է: Եթե մեր արևելյան հարևանի հետ խնդիր չունենք և որակական պատրաստության ու մարտական ոգու շնորհիվ ուժերի հարաբերակցությունը պահում ենք, ապա որոշակի խնդիր ունենք արևմտյանի հարևանի` Թուրքիայի հետ կապված : Այն համագործակցությունը, որ ունենք և՛ Ռուսաստանի հետ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում, մեծամասնությամբ կապված է Թուրքիայի հետ, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան այստեղ Հայաստանի զինված ուժերի հետ միասին Հայաստանի անվտանգության ապահովման խնդիր ունի: Շեշտում եմ` առավելապես Թուրքիայի կողմից, արևելյան կողմից մենք խնդիր չունենք: Այս իրավիճակում ձևավորվող նոր բևեռի մեջ մենք մեր մասնակցությունը պետք է ունենանք»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերելու հետ կապված մտահոգություններին և հայկական զինված ուժերի սպառազինության մակարդակի վերաբերյալ հարցին` պաշտպանության նախարարն ընդգծեց, թե Հայաստանը իրավասու չէ խանգարել որևէ երկրի ռազմական համագործակցությանը պետությունների և կազմակերպությունների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ