Երևանում կինը խոհանոցային դանակով վնասել է ամուսնունPanorama.am-ը գրում է.

Օրերս հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Դ. Մալյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռոբերտ Մ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Դ. Մալյան փողոցի 22/6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 27-ամյա Նոռա Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն` Ռոբերտ Մ.-ին` պատճառելով վնասվածք: Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, Նոռա Ա.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել