Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում «Հայաստան» խմաբկցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո նրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղի ունեցավ բանավեճ։

Մինասյանը նախ իր ելույթի սկզբում նշեց, որ ԱԺ օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և լայն թափ առած «Ազգային շարժմանը» վերաբերող օրակարգային հարցերը։

Նա ընդգծեց, որ ԱԺ ամբիոնից հայտարարություններ են անում, տարբեր լրատվամիջոցներով պիտակավորումներ են կատարում ու ամենաայլանդակ բառապաշարն են օգտագործում տարբեր մարդկանց՝ այդ թվում Բագրատ Սրբազանի հասցեին։

«Փորձում եք վիրավորանքներ հասցնելով իբր թե նսեմացնել շարժումը, բայց դուք դրանով ձեր վախերն եք ընդամենը բացահայտում ու ի ցույց դնում»,- հայտարարեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել