Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը՝ MI6-ը, հավաքագրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարական գերատեսչությունների երկու աշխատակցի, հայտնում է Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը։

Լրտեսներն են Չինաստանի քաղաքացի Վանը և նրա կինը՝ Չժոուն, հայտնում է Reuters-ը։

Վանը 2015 թվականին փոխանակման ծրագրով սովորել է Մեծ Բրիտանիայում։ Այս ընթացքում նրան հրավիրել են MI6-ի կողմից գաղտնի կազմակերպված ընթրիքների և էքսկուրսիաների։ Այնուհետև նրան գայթակղել են խորհրդատվության ոլորտում կես դրույքով բարձր վարձատրությամբ աշխատանքով։ Դրանից հետո MI6-ը չինացուն առաջարկել է մեծ վարձատրության դիմաց աշխատել բրիտանական կառավարության համար, և նա համաձայնել է։ Նա վերապատրաստվել է լրտեսության ոլորտում և վերադարձել Չինաստան՝ տեղեկություններ հավաքելու։ Ավելի ուշ MI6-ը համոզել է Վանին հավաքագրել իր կնոջը, որն աշխատում էր «կարևոր պետական գերատեսչությունում»:

Չինաստանն ու Մեծ Բրիտանիան տարեսկզբից բազմիցս փոխանակվել են լրտեսության հետ կապված մեղադրանքներով։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել