Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում  «Փյունիկը» կընդունի «Նոային»։
Կարևորագույն  խաղին ընդառաջ  «Նոային» տեսաուղերձով հաջողություն է մաղթել լեգենդար Լուիշ Ֆիգուն։
«Ողջույն տղաներ։ Ես Լուիշ Ֆիգուն եմ։ Գիտեմ, որ վաղը շատ կարևոր խաղ ունեք, որը կվճռի առաջնության ելքը, որի ընթացքում դուք քրտնաջան աշխատել եք։ Դուք ֆանտաստիկ մրցաշրջան եք անցկացրել, դուք հրաշալի թիմ  ունեք։
Պարզապես, ուզում եմ ձեզ մեծ հաջողություն մաղթել։ Արեք այն, ինչ պիտի անեք և, վստահաբար, դուք կստանաք այն, ինչին արժանի եք՝ չեմպիոնությունը։ Առա՛ջ, «Նոա՛»։ Մաղթում եմ լավագույնը»,-ասել է պորտուգալացին։
Հիշեցնենք, որ առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» 76 միավորով երկրորդն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել